Լրահոս

04.03.2010 14:20


Հայաստանն արդեն առաջարկնե՞ր է արել Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ

Հայաստանն արդեն առաջարկնե՞ր է արել Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ

-Ղարաբաղի խնդրի լուծման համար կային մադրիդյան սկզբունքներ, իսկ հիմա նոր փաստաթուղթ է ի հայտ եկել՝ մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, որի հետ կապված կողմերին առաջարկվել էր առաջարկություններով հանդես գալ։ ՀՀ-ն հստակ իր առաջարկներն արել է, իսկ մինչ օրս, մեր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի նախագահը որևէ առաջարկություն չի արել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ ասել է ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը։

Այն հարցին, թե ԱԳ նախարարը վերջին ասուլիսում ասել էր, որ աշխատանքային առաջարկներին կլինեն աշխատանքային պատասխաններ, և մեր կողմից միայն այդքան բանն է հստակեցվում, ինչպե՞ս եղավ, որ հիմա պնդում եք, որ առաջարկները Հայաստանն արդեն ուղարկել է, նա պատասխանել է, թե իր և արտգործնախարարի ասածների միջև տարբերություն չկա։

-Եթե երեկ դուք լսեիք փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հարցազրույցը, ապա կտեսնեիք, որ նա հստակ ասել է, որ Հայաստանի կողմից եղել են առաջարկություններ, իսկ Ադրբեջանի կողմից՝ ոչ,-նշել է նա։

Հարցին՝ ի՞նչ առաջարկություններ են դրանք, Գառնիկ Իսագուլյանը պատասխանել է, որ չգիտի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը