Լրահոս

04.03.2010 13:56


Գառնիկ Իսագուլյան. «...այո՛, նախաձեռնությունը տեղին էր, ժամանակին և ճիշտ»

Գառնիկ Իսագուլյան. «...այո՛, նախաձեռնությունը տեղին էր, ժամանակին և ճիշտ»

ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասել է, թե մենք հանդես ենք գալիս կայուն դիրքերից։

«7օր»-ի հարցին, թե ի՞նչ տվեց մեզ հայ-թուրքական հարաբերությունների նախաձեռնողական քաղաքականությունը, և արդյոք այն ազգային անվտանգության տեսնակյունից ճի՞շտ էր, նա պատասխանել է՝այո՛։

-Հայաստանն  ունի հարևան պետություններ, որոնցից երկուսի հետ, ընդհանուր առմամբ, որևէ հարաբերություն չկա։ Ցանկացած իշխանություն առաջին հերթին փորձում  է իր հարաբերությունները բարելավել հարևան պետությունների հետ, և այդ առումով, այո՛, նախաձեռնությունը տեղին էր, ժամանակին և ճիշտ։ Ազգային անվտանգության տեսակետից դրանք նոր ճանապարհներ են, նոր կառուցվածքներ, նոր հարաբերություններ,-նշել է նա։

Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների նախաձեռնությունը ոչ միայն չխանգարեց, այլև օժանդակեց, որ ուրիշ խնդիրներում Հայաստանն ավելի հստակ դիրքորոշվի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը