Քաղաքական

09.10.2018 20:10

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրը պետք է որոշի Հայաստանի կառավարությունը, կուսակցություններն ու ժողովուրդը. ԱՄՆ դեսպան

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրը պետք է որոշի Հայաստանի կառավարությունը, կուսակցություններն ու ժողովուրդը. ԱՄՆ դեսպան

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանՌիչարդ Միլսը վստահ է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրը պետք է որոշի Հայաստանի կառավարությունը, կուսակցություններն ու ժողովուրդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին դեսպանը նշեց իր հրաժեշտի ընդունելության ժամանակ, լրագրողների հետ ճեպազրույցում: Նրա խոսքով` ԱՄՆ դեսպանությունը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանի ներքին զարգացումներին։

«Ուրախալի էր, որ հոկտեմբերի 2-ին իրավիճակը խաղաղ ու առանց բռնությունների հանգուցալուծվեց։ Ինչպես Հայաստանի բոլոր բարեկամները, այնպես էլ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ ընտրությունները լինեն ազատ և արդարացի, դրանց նկատմամբ լինի վստահություն, բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունենան պատրաստվել և մասնակցել ընտրություններին, վստահություն լինի գործընթացների նկատմամբ, արդյունքում՝ ձևավորվի խորհրդարան, որում կլինի ընդդիմություն և կայուն մեծամասնություն»,-ասաց դեսպանը։

Ռիչարդ Միլսը Արցախի հարցի լուծման առնչությամբ Դոնալդ Թրամփի ուղերձին անդրադառնալով՝ ասաց, որ վերջին շրջանում քաղաքական զարգացումներ տեսել է երկու երկրներում:

«Անցած տարի ընտրություններ էին Ադրբեջանում և այս տարի մայիսին՝ այս դրամատիկ փոփոխությունները Հայաստանում: Նախագահի ուղերձիայս խոսքերը, կարծես, վերաբերում են նրան, որ երկու երկրներում էլ կան նորովի լիցքեր, տրամադրվածություններ, որոնք կարող են օգնել և խթանել նոր լուծումներ գտնելը. դա հույսի և ակնկալիքի դրսևորում է»,-հավելեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։