Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահին
Մարտի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացը, Արեւելյան գործընկերության ծրագրին առնչվող հարցեր' կարեւորելով այդ ծրագրի շրջանակներում ԵՄ երկրների եւ ԵՄ-ի արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի ձեւավորումը, ինչը կարող է նպաստել ինչպես Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունների խորացմանը, այնպես էլ տարածաշրջանի երկրների միջեւ նոր ձեւաչափով համագործակցությանը:
Էդվարդ Նալբանդյանը եւ Վիլֆրիդ Մարտենսն անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ: