Լրահոս

08.10.2018 15:16


Սասունիկում երշիկից թունավորվել են

Սասունիկում երշիկից թունավորվել են

Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Աշտարակի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել երեք քաղաքացի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, 1995 թ. ծնված Էդգար Մ.-ն, 1970 թ. ծնված Գագիկ Մ.-ն և 1994 թ. ծնված Մեսրոպ Մ.-ն Վերին Սասունիկ համայնքի վարչական տարածքում երշիկ են կերել, ինչի հետևանքով «Սուր սննդային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը