Լրահոս

04.03.2010 12:10


Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Մարտի 4-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26029106 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 365 մլն դրամ, որից մրցակցային' 1 մլրդ 315 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 480 074 394 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե­րությունը 8.2098 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ­յունը' 8.5000 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 8 դիլեր և գանձապետական պահառուն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը