Լրահոս

07.10.2018 10:37


Ավետիսյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում ավտոմեքենան բախվել է ճաղավանդակին. կա տուժած

Ավետիսյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում ավտոմեքենան բախվել է ճաղավանդակին. կա տուժած

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Ավետիսյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարնրի օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ա., 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բախվել ճաղավանդակին:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ս. Ա.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը