Լրահոս

04.03.2010 12:09


Ադրբեջանը կվերանայի՞ իր հարաբերությունները Վրաստանի հետ

Ադրբեջանը կվերանայի՞ իր հարաբերությունները Վրաստանի հետ

Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ պաշտոնական Բաքուն, Վերին Լարս անցակետի վերաբացման հետ կապված, պատրաստվում է պատասխանել Վրաստանին։ Ադրբեջանը կարող է վերանայել էներգետիկայի ոլորտում Վրաստանի հետ համագործակցությունը, ձեռնպահ մնալ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում միակողմանի օժանդակությունից, ինչպես նաև կոշտացնել դիրքորոշումը Վրաստանում բնակվող ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության հարցում։ Շարունակելով թեման՝ ИА REGNUM-ը գրում է, որ այս քայլերով Ադրբեջանը փորձելու է որևէ կերպ արձագանքել Վերին Լարս անցակետի բացմանը։ Այդ արձագանքը կարող է արտահայտվել քաղաքական կամ տնտեսական համապատասխան քայլերի տեսքով։

Հիշեցնենք, որ Վերին Լարսի բացման  կապակցությամբ արդեն արտահայտվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Նրա խոսքերով՝ եթե Բաքուն Վերին Լարսով Ռուսաստանից Հայաստան զինամթերքի փոխադրման վերաբերյալ որևէ տեղեկություն ունենա, ապա Ադրբեջանը կտրուկ կարձագանքի դրան։

 

Այս խորագրի վերջին նյութերը