Լրահոս

09.02.2011 12:50


«Facebook»-ը և «Youtube»-ը կարող են Սիրիայում կրկին հասանելի լինեն

Սիրիայի իշխանությունները, հնարավոր է, հանեն հնգամյա արգելքը, որը թույլ չի տալիս օգտվել «Facebook» սոցիալական ցանցից։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն՝ հղում անելով բրիտանական «Guardian» թերթին։

Բացի այդ, Սիրիայում համացանցից օգտվողները տեղեկություն են տարածվել, թե արդեն հնարավորություն կա մուտք գործել «Facebook», ինչպես նաև «Youtube», որը նույնպես նախկինում արգելված էր։

Սիրիայի կառավարությունը արգելքի հանելու կամ երկարաձգելու մասին հաղորդագրությունը դեռևս չի մեկնաբանում։

Անցած շաբաթ նախագահ Բաշար ալ-Ասադը «Wall Street Journal» թերթին տված հարցազրույցում նշել է, թե նախատեսում է երկրում սկսել որոշակի քաղաքական բարեփոխումներ, ինչպիսիք են ՏԻՄ ընտրությունների ներմուծումը, ոչկառավարական կազմակերպություններին ավելի մեծ իշխանության տալը և ԶԼՄ-ների մասին նոր օրենքի ընդունումը։

Այս խորագրի վերջին նյութերը