Լրահոս

06.10.2018 10:36


Երևանում՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կենտրոնական մասնաճյուղում, երգչուհի է ծեծի ենթարկվել

Երևանում՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կենտրոնական մասնաճյուղում, երգչուհի է ծեծի ենթարկվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 47-ամյա Հ. Մ.-ն ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Թումանյան 17 հասցեում գործող կենտրոնական մասնաճյուղում ամուսինը՝ Վ. Կ.-ն, քաշքշել է իրեն, հարվածել պատին, իրեն պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո ամուսինը իր ձեռքից վերցրել է իրեն պատկանող «Samsung» տեսակի բջջային հեռախոսը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Մ.-ն աշխատում է Երևանում գործող թատրոններից մեկում՝ որպես երգչուհի:

Այս խորագրի վերջին նյութերը