Լրահոս

06.10.2018 13:26


Այրվել է կաթ տեղափոխող ավտոմեքենա

Այրվել է կաթ տեղափոխող ավտոմեքենա

Հոկտեմբերի 6-ին, ժամը 07:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղի սկզբնամասում այրվում է կաթ տեղափոխող ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:33-ին, մարվել՝ 07:40-ին: Այրվել է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Վ. Ա.) խցիկը:

Այս խորագրի վերջին նյութերը