Լրահոս

06.10.2018 16:21


Երևանում ավտոբուս է այրվել

Երևանում ավտոբուս է այրվել

Հոկտեմբերի 6-ին, ժամը 04:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոբուս: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեբաստիա փողոցի թիվ 123 հասցեում գտնվող Նառատուր տուրիստական ընկերությանը պատկանող (տնօրենը՝ Ն. Ն.) Mercedes 403 մակնիշի ավտոբուսում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:10-ին, մարվել՝ 05:42-ին:

Այրվել են ավտոբուսի դիմային հատվածը՝ ամբողջությամբ և սրահը՝ մասամբ:

Հրդեհի հետևանքով վնասվել են նույն հասցեում գտնվող ավտոպահեստամասերի խանութ սրահի պատուհանները:

Այս խորագրի վերջին նյութերը