Լրահոս

04.03.2010 11:24


«Սաբահ». «252-րդ բանաձևի այսօրվա քննարկման արդյունքները կախված են Կոնգրեսի 7 հրեա անդամներից»

Ինչպես հաղորդում է «Սաբահ» թերթը, ԱՄՆ-ում թուրքական սփյուռքի, դեսպանության և այլ կառույցների ներկայացուցիչները  շարունակում են մի շարք հանդիպումներ կազմակերպել ԱՄՆ-ում հրեական լոբբիի հետ։

Ըստ «Սաբահ»–ի, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևի այսօրվա քննարկման արդյունքները կախված են Կոնգրեսի 7 հրեա անդամներից, որոնց ձայների համար թուրքերը պայքար են տանում։ Ներկա դրությամբ Ներկայացուցիչների պալատի 46 անդամներից 22-ը բանաձևի ընդունմանը կողմ են արտահայտվում, 17-ը՝ դեմ։

Թուրքիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մուրատ Մերջանը լրագրողներին հայտնել է, որ եթե ԱՄՆ կոնգրեսի եվրոպական հարցերով հանձնաժողովի ղեկավար Բիլլ Դելահունտը կողմ էր արտահայտվում այդ բանաձևին, ապա այսօր դեմ է քվեարկելու։ Միևնույն ժամանակ թուրք պատգամավորները դեռ չեն կարող գնահատական տալ, թե ինչպես կանցնի քվեարկությունը։

-Միայն մի բան կարելի է պնդել՝ հայկական լոբբին ջանասիրաբար ուղեղների լվացում է արել,-նշել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը