Քաղաքական

05.10.2018 19:11

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց հոկտեմբերի 11-ը և 12-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու մասին նախագիծը

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց հոկտեմբերի 11-ը և 12-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու մասին նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ չկար, ձեռնպահ` մեկ պատգամավոր:

ԱԳ փոխնախարար, նախագծի հիմական զեկուցող Ռուբեն Ռուբինյանը նշեց`առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո պատգամավորներից առաջարկներ չեն ստացել:

Նախագծով առաջարկվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում երկու օր հայտարարել ոչ աշխատանքային: Առաջարկվում է հոկտեմբերի 11-ը և 12-ը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով՝ հաշվի առնելով գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը: Նախագիծը կառավարության հոկտեմբերի 4-ի նիստի օրակարգում էր:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունել էր հոկտեմբերի 5-ին՝ կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նիստում: Առաջին ընթերցմանը կողմ էր քվեարկել 63 պատգամավոր, դեմ` չկար, ձեռնպահ` մեկ պատգամավոր:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։