Լրահոս

05.10.2018 18:26


Երևանում հայտնաբերվել է դի

Երևանում հայտնաբերվել է դի

Հոկտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի տարեց քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Վ. Ս.-ի (1931 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը