Լրահոս

04.03.2010 10:31


Տ. Կարապետյանը ՀԱԿ-ի հայտարարությունն իրատեսական չի համարում

Տ. Կարապետյանը ՀԱԿ-ի հայտարարությունն իրատեսական չի համարում

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով Հայ ազգային կոնգեսի՝ մինչև սեպտեմբեր արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը՝ ասել է.

-Շատ կցանկանայի, որ յուրաքանչյուր հայտարարություն իրոք իրատեսական լիներ, չնայած կոնգրեսականները շատ են հայտարարություն արել, և դրանք չեն կատարվել։ Չեմ կարող ինչ-որ բան ասել, բայց շատ կցանկանայի, որ վստահություն լիներ իրենց խոսքերին, և խոսքն ու գործը մեկտեղված լինեին։

Տ. Կարապետյանը ՀԱԿ-ի հայտարարությունն իրատեսական չի համարում, քանի որ, ըստ նրա, «կոնգրեսականների քաղաքականությունն ուղղորդվում է դրսից»։

-Դրսի ուժերի հանդեպ ես չունեմ վստահություն։ Շատ լավ կլիներ, եթե իրականում պայքարը լիներ հանուն արդարության, բայց եթե պայքարը հանուն աթոռի է, հերթական անգամ ձախողելու են։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը