ԱՄՆ և Թուրքիայի նախագահների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Մարտի 3-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի միջև։ Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի հիմնական թեման այսօր ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումն է եղել։ Բացի այդ, ինչպես հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը, մտքերի փոխանակում է տեղի ունեցել հայ-թուրքական հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։