Լրահոս

04.03.2010 10:11


Հրդեհ վերանորոգման կետում

Մարտի 4-ին Վայոց ձորից տեղեկություն է ստացվել, որ, ժամը 05.05-ին հրդեհ է բռնկվել Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ-ում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.39-ին, մարվել' 06.05-ին:

Այրվել է Օ. Մարոսյանին պատկանող' ավտոդողերի վերանորոգման կետի փայտե ներքին երեսպատումը' 14 քմ մակերեսով, եւ 70 անվադող:

 

Այս խորագրի վերջին նյութերը