Մեծարգո պարոն Նախագահ, ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությանը գազի մատակարարումը և գազային կոմունիկացիաները վերահսկում է Ռուսաստանում ստեղծված և գործող <<Գազպրոմ>> ընկերությունը, որն իր գործունեությունն Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է <<Հայռուսգազարդ>> ընկերության միջոցով: Սույն Ընկերության որոշմամբ 2010 թ. ապրիլի մեկից Հայաստան ներմուծվող գազի սակագները կթանկացվեն 17%-ով, ինչի հետևանքով գազը շարքային սպառողների համար թանկանում է մոտ 40%-ով:
Պարոն Նախագահ, Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացիները <<Ռուսգազպրոմի>> տնտեսական քաղաքականությունը ընկալում են որպես Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականություն, ինչի հետևանքով բնակչության, հատկապես անապահով խավերի մոտ առաջանում է հակառուսական տրամադրություն: Վիրավորվածությունն առավել մեծ է քանզի հարվածն ստանում են եղբայրական Ռուսաստանից:
Պարոն Նախագահ, մտահոգ լինելով հայ-ռուսական դարավոր եղբայրությամբ, որն իր արտահհայտությունն է գտել նաև երկու ժողովուրդների առասպելաբանություններում' մասնավորապես Սվյատագորի և Իլյա Մուրոմեցի Տիեզերական եղբայրության հաստատումով, անցել ժամանակի փորձությունն ու ամրապնդվել մեր ժողովուրդների համատեղ պայքարով և թափած արյամբ, համոզված լինելով, որ մեր ժողովուրդների միջև բարեկամական ոգու պահպանումը մտահոգում է նաև Ձեզ ' դիմում ենք Ձեզ, ցանկանալով Ձեր ուշադրությունն հրավիրել Ռուսաստանի Դաշնությունում գործող Ընկերության սխալ քաղաքականության վրա, որն իր նյութական շահերի համար կասկածի տակ է դնում Հայ և Ռուս ժողովուրդների միջև բարեկամական զգացումների անկեղծությունը, առավել ևս, որ նրա այդ քաղաքականությունից օգտվել ցանկացողներն ու մեր եղբայրության մեջ սեպ խրելու ձգտում ունեցողները շատ են: Սա կարող է հանրության մոտ առաջ բերել հակառուսական տրամադրություններ, ինչը չի բխում մեր ժողովուրդների շահերից: Այն հղի է հեռանկարային խնդիրներով: Պարոն նախագահ մենք ապրել ենք ավելի ծանր պայմաններում'սակայն կասկածի տակ չենք առել մեր բարեկամությունը, հիմա վտանգվում է հենց բարեկամությունը: Վստահ ենք, որ տնտեսապես հզոր Հայաստանը կարող է առավել կայուն գործընկեր լինել Ռուսաստանի Դաշնության համար տարածաշրջանում:
Նամակ ռուսաց պրեզիդենտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ
Պարոն Դմիտրի Մեդվեդևին

Հարգանքներով'
Հայաստանի Ազգային նոր պահպանողական շարժման
Կենտրոնական Կոմիտե
01-03-2010թ
ք. Երևան