Լրահոս

08.12.2010 12:38


«Ժառանգությունը» քվեարկությանը չի մասնակցել

«Ժառանգությունը» քվեարկությանը չի մասնակցել

ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի նիստում կողմ 88,  1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ըստ որի Հայաստանի Հանրապետության համար միջազգային պայմանագրի կողմ կարող է հանդիսանալ նաև այն սուբյեկտը, որը դեռևս ճանաչված չէ:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը քվերակությանը չի մասնակցել:

-Ելնելով նրանից, որ ինչպես նշել էինք փոփոխությունները հակասում են միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիային, ինչպես նաև ԼՂՀ-ն անվանում են կազմավորում և միավորում «Ժառանգություն» կուսակցությունը քվերակությանը չի մասնակցում,- ԱԺ ամբիոնից հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը