ԱԱԾ քննչական վարչության քննիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության քննիչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2009թ. հուլիսի 15-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ ՀՀԳՎ 8-րդ բաժնի աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում կրկնակի զննման են ենթարկել Թեհրանից Երեւան ժամանած ՀՀ քաղաքացիներ Հ. Գեւորգյանին եւ Մ. Ավետիսյանին, որի արդյունքում Մ. Ավետիսյանի մոտ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցրած, ապօրինի ձեռք բերած 0,5 մգ քացախաթթվի անհիդրիդ:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչություն, իսկ 2009թ. հուլիսի 15-ին նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է նույն վարչության քննիչ Վլադիմիր Կոթոլյանին: Սակայն քրեական գործի հարուցումը մերժելու եւ Մ. Ավետիսյանին եւ Հ. Գեւորգյանին քրեական պատասխանատվության չենթարկելու համար քննիչ Վ. Կոթոլյանը Հ. Գեւորգյանից պահանջել է 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Պահանջված գումարը երկու մասնաբաժնով' 2000-ական ԱՄՆ դոլար, Վ. Կոթոլյանն ստացել է 2009թ. հուլիսի եւ օգոստոս ամիսներին' «Մամա-Միա» սրճարանում:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա' Վ. Կոթոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան' ըստ էության քննելու համար: