Լրահոս

03.03.2010 17:40


Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ» խմբի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ» խմբի նախագահ Մոհամմեդ Շաֆիկ Գաբրին: Խումբը հայտնի է Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Ամերիկայում եւ Ասիայի զարգացող շուկաներում իր բազմապրոֆիլ ներդրումային ծրագրերով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «ԱՐՏՈԿ»-ի' հայաստանյան տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնությանը վերաբերող հարցեր:

Մոհամմեդ Շաֆիկ Գաբրին հայաստանյան շուկան օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսանկյունից համարել է գրավիչ: Նա Հանրապետության Նախագահին է ներկայացրել ներդրումային այն առաջարկությունները, որոնք Խումբը ցանկություն ունի կյանքի կոչել այստեղ:  

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը խրախուսում է մեր երկրի տնտեսությունում կատարվող օտարերկրյա ներդրումները եւ շահագրգիռ է բարեկամ Եգիպտոսի հետ խորացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում եւ տնտեսական փոխգործակցության բնագավառում:

Այս խորագրի վերջին նյութերը