Լրահոս

03.03.2010 17:12


Մարտի 4-ին քվեարկվելու է 1915–ին իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը

Մարտի 4-ին քվեարկվելու է 1915–ին իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը

Մարտի 4-ին ԱՄՆ-ի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկվելու է 1915-ին իրականացված Հայոց Ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը։ Թուրքիայի նախաձեռնություններն օրինագծի դեմ շարունակվում են։ Վաշինգտոն մեկնած Թուրքիայի Ազգային ժողովից երկու հանձնաժողովներ լոբբիստական աշխատանքներ են իրականացնում օրինագծի դեմ։

Թուրքիայի Ազգային ժողովի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ, «Արդարություն և Զարգացում» կուսակցության պատգամավոր Մուրատ Մերջանի գլխավորած հանձնաժողովը թուրք-ամերիկյան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, «Արդարություն և Զարգացում» կուսակցության պատգամավոր Սուատ Կնըկլըօղլուի հետ համատեղ Վաշինգտոնում մամլո  ասուլիս է կազմակերպել։

Մուրատ Մերջանը կարծիք է հայտնել, որ օրինագիծը չի ծառայում Ամերիկայի և Թուրքիայի շահերին, և ավելացրել, որ Օբամայի կառավարությունից սպասում է օրինագծի դեմ ավելի շատ ջանքերի ցուցաբերում։

-Եթե անգամ օրինագիծը հանձնաժողովում անցնի, չի կարող ներկայացվել ընդհանուր հանձնաժողովում,-նշել է նա։

Քվեարկությունից առաջ Վաշինգտոնում հանձնաժողովի անդամների հետ հանդիպումներ ունեցած Սուատ Կնըկլըօղլուն էլ նշել է, թե իրենք Ներկայացուցիչների խորհուրդ գալուց առաջ փորձում են արգելել օրինագիծը։

-Այսօր Իրաքում, Աֆղանստանում և Միջին Արևելքում խաղաղության հաստատման ընթացքում շարունակվում են  համագործակցությունները նման բազմաթիվ տարածաշրջանային թեմաներով։ Այս օրինագծի պատճառով հարաբերությունները վտանգելն Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին չի համապատասխանում,-նշել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը