Լրահոս

01.10.2018 15:13


Դպրոցներում աշնանային արձակուրդի ժամանակացույցը

Դպրոցներում աշնանային արձակուրդի ժամանակացույցը

2018-20192թ. ուսումնական տարվա ընթացքում 2-12-րդ դասարարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018թ. հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 4-ը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:

«Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ: Միաժամանակ նշենք, որ առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ»,- ասված է ՀՀ կրթության և գիտության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը