Լրահոս

08.12.2010 13:37


Գաղտնի թղթակցության տարածման համար Ավստրալիան ԱՄՆ-ին է մեղադրում

Ամերիկյան դիվանագետների գաղտնի թղթակցության տարածման պատասխանատվությունը կրում են ԱՄՆ-ի իշխանությունները, այլ ոչ թե «Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը։ Այսօր այս մասին «Ռոյթերս» գործակալությանը հայտնել է Ավստրալիայի արտաքին գործերի ղեկավար Քևին Ռադը։

«Ամերիկյան դիվանագետների թղթակցության 250 հազ. փաստաթղթերի տարածման համար պարոն Ասանջը անձնական պատասխանատվություն չի կրում։ Դրա համար պատասխանատու են ամերիկացիները»,-նախարարի խոսքերն է մեջբերել «Ռոյթերս»-ը։

Նրա խոսքերով՝ արտահոսքը, որը հրապարակել է «Wikileaks»-ը, հարցականի տակ է դնում ամերիկյան դիվանագետների թղթակցության տվյալների պաշտպանության համակարգի «համարժեքությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը