Հայ զինծառայողը սպանվել է հակառակորդի կողմից արձակված գնդակից
Մարտի 1-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել էր հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, որի հետևանքով սպանվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սարգիս Հենրիկի Ոսկանյանը: Ադրբեջանի մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով ԱՀ ՊՆ մամլո ծառայությանը, մարտի 2-ին տեղեկություն են տարածել, թե իբր զինծառայողը սպանվել է հայկական դիքերում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, կան վիրավորներ, ձերբակալվածներ:
Այս կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ կրտսեր սերժանտ Սարգիս Հենրիկի Ոսկանյանը սպանվել է հակառակորդի կողմից արձակված գնդակից:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն