Լրահոս

30.09.2018 10:12


Ծաղկաձորում այրվել է 30 հա բուսածածկույթ

Ծաղկաձորում այրվել է 30 հա բուսածածկույթ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Մարրիոթ» հյուրանոցի մոտակայքում այրվում է բուսածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:38-ին, մարվել՝ 22:25-ին: Այրվել է 30 հա բուսածածկույթ:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել անտառտնտեսության 9 աշխատակից, ոստիկանության 3 աշխատակից, 5 քաղաքացի և 32 հրշեջ-փրկարար (26-ն ազատ հերթափոխից):

Այս խորագրի վերջին նյութերը