Լրահոս

29.09.2018 17:24


Արցախի պողոտա Գլենդելի կենտրոնում

Արցախի պողոտա Գլենդելի կենտրոնում

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի կենտրոնական պողոտաներից մեկն վերանվանվել է և այսուհետ կկոչվի Արցախի պողոտա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախկին Մերիլենդի պողոտան այսուհետ կկոչվի Արցախի պողոտա:

Գլենդելի քաղաքապետարանի աշխատակիցներն արդեն փոխել են Մերիլենդի պողոտայի ցուցանակները:

Ավելի վաղ Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Ուիլսոն և Հարվարդ փողոցների միջև գտնվող Մերիլենդ պողոտան Արցախի փողոց վերանվանելու գործընթացն սկսելու օգտին:

Այս խորագրի վերջին նյութերը