Լրահոս

29.09.2018 14:00


Բաղրամյան պողոտայում բախվել են «Mercedes E350»-ը և «Mitsubishi Pajero Io»-ն . կա տուժած

Բաղրամյան պողոտայում բախվել են «Mercedes E350»-ը և «Mitsubishi Pajero Io»-ն . կա տուժած

Սեպտեմբերի 29-ին, ժամը 02:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E350» (վարորդը՝ Ս. Ռ., 1956 թ.) և «Mitsubishi Pajero Io» մակնիշերի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

Փրկարարները «Mitsubishi Pajero Io» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը