Լրահոս

03.03.2010 16:08


Հովսեփ Խուրշուդյան. «Մեր գործընկերների վարքագիծը մեզ համար նորություն չէ»

Հովսեփ Խուրշուդյան. «Մեր գործընկերների վարքագիծը մեզ համար նորություն չէ»

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «7օր»-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի այն հայտարարությանը, թե Հայաստանի միակ ընդդիմությունը ՀԱԿ-ն է՝ ասել է, թե այդ վարքագիծն իրենց համար նորություն չէ։

-Ես չգիտեմ՝ որքանով է Սուրեն Սուրենյանցի տեսակետը համընկնում ՀԱԿ-ի պաշտոնական տեսակետի հետ, բայց, համենայնդեպես, չէի էլ ցանկանա մեկնաբանել, որովհետև, որպես «Ժառանգություն» կուսակցության պաշտոնական տեսակետներն արտահայտող անձ, ես պարտավորված եմ պատասխանել միայն որևէ լրջություն պարունակող հայտարարության,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը