Լրահոս

03.03.2010 15:57


Ս.Զոլյան. «Նույնիսկ եթե Թուրքիան վավերացնի այդ արձանագրությունները, միևնույն է, մի պատրվակ կգտնի, որպեսզի սահմանը չբացի»

Ս.Զոլյան. «Նույնիսկ եթե Թուրքիան վավերացնի այդ արձանագրությունները, միևնույն է, մի պատրվակ կգտնի, որպեսզի սահմանը չբացի»

-Սահմանադրական դատարանի որոշումը թուրքական կողմին ցույց տվեց, որ ինքն այլևս ի վիճակի չէ խաբելու կամ ինքնախաբեությամբ զբաղվելու, թե հայկական կողմը, իբր, լռելյայն ընդունել է թուրքական կողմի պահանջները,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանն ու ավելացրել, որ ՍԴ որոշումը սթափեցնող գործոն է եղել և թուրքերին հնարավորություն չի տալիս նորից շարունակելու քարոզչական այդ արշավը։

Ինչ վերաբերում է արձանագրություններից ստորագրությունները հետ վերցնելուն, ապա, քաղաքագետի կարծիքով, այդպիսի օրենք պետք է. «Դա չի խանգարում»։

-Նույնիսկ եթե Թուրքիան վավերացնի այդ արձանագրությունները, միևնույն է, մի պատրվակ կգտնի, որպեսզի սահմանը չբացի։ Թուրքիան այն պետությունն է, որ կարող է ստորագրել ցանկացած փաստաթուղթ, սակայն հետագայում չկատարել այն։ Սևրի պայմանագիրը ձեզ օրինակ,-ասել է Սուրեն Զոլյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը