ԱԺ պատգամավոր. «Մեր տարածաշրջանը գնալով լարման կիզակետին է հասնում»
-Մեր տարածաշրջանը գնալով լարման կիզակետին է հասնում։ Պատճառները մի քանիսն են՝ Իրանի միջուկային ծրագիր, տարանցիկ ճանապարհների բացման հեռանկարներ, ինչպես նաև ղարաբաղյան հիմնահարցի և հայ-թուրքական գործընթացի շաղկապում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին՝ ասել է ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը։
Նրա խոսքերով՝ անգամ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի զգուշացումից հետո, թե ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք չէ շաղկապել, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի դադարել պնդել իր երկրի որդեգրած քաղաքականությունը։
-Ակնհայտ է, որ Թուրքիան հակված է ձգձգել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը և խուսանավող քաղաքականություն է որդեգրել,-նշել է Վարդան Խաչատրյանը։

7or.am