Լրահոս

03.03.2010 15:23


ՀՌԱԿ ատենապետ. «Եթե գործընթացը վերանա, բնականաբար, մենք մեր ուզածին հասած կլինենք»

-Մենք համախմբվել ենք հայտարարության շուրջ։ Այդ հայտարարությունն այն է, որ այս գործընթացը վերանա։ Եթե գործընթացը վերանա, բնականաբար, մենք մեր ուզածին հասած կլինենք,- հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ «ոչ»-ի պայքարի մասին խոսելիս «Դուպլեքս» ակումբում ասել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը։

Նա նաև նշել է, որ շարունակական քաղաքական միավորումների վերաբերյալ այս պահին գործընթացներ տեղի չեն ունենում։ Եթե Ռամկավար ազատական կուսակցությունը գնա քաղաքական միավորումների, դա կլինի միայն քաղաքական հենքի վրա՝ ազգային կարևորագույն հարցերի վերաբերյալ նույն հայացքների, նույն գաղափարախոսության և նույն լուծումները տեսնելու պարագայում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը