Լրահոս

03.03.2010 15:11


Վ. Խաչատրյան. «Լավ կլիներ՝ իշխանափոխության մասին խոսողները ներկայացնեին, թե ինչ հիմքերի վրա է այն այդքան տեսանելի»

Վ. Խաչատրյան. «Լավ կլիներ՝ իշխանափոխության մասին խոսողները ներկայացնեին, թե ինչ հիմքերի վրա է այն այդքան տեսանելի»

-Լավ կլիներ՝ իշխանափոխության մասին խոսողները ներկայացնեին, թե ի՞նչ հիմքերի վրա է այն այդքան զգալի, տեսանելի և անդառնալի,-խոսելով ՀԱԿ-ի այն հայտարարության մասին, թե մինչև սեպտեմբեր  պետք է իշխանափոխության գնան՝ ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը։

Նրա խոսքերով՝ ինքը Հայաստանի ներքին ռեսուրսներում չի տեսնում իշխանափոխության այն ընթացքը, որը պետք է իրացվի մինչև սեպտեմբեր։

 -Արտաքին գործոնները կարող են ազդեցություն ունենալ իշխանափոխության առումով, բայց այս տեսակետից առայժմ համանման շարժում չեմ տեսնում։ Համենայնդեպս, սեպտեմբերը սարերի ետևում չէ։ Կապրենք՝ կտեսնենք, թե անդառնալի գարծընթաց լինելո՞ւ է, թե՞ ոչ,-նշել է Վարդան Խաչատրյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը