Արման Մելիքյան. «Առանց երաշխավորված արդյունքի գործընթաց սկսելն անիմաստ էր և վտանգավոր»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի խոսքերով՝ Հայաստանի խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը քաղաքական անհեռատեսություն կլինի, փոխարենը Թուրքիայի համար դրանց վավերացումը շատ ձեռնտու է։ Ա. Մելիքյանը, սակայն, չի կարծում, որ մինչև 2010թ. ապրիլի 24-ը Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի դրանք։
-Քանի որ նրանք արդեն իսկ արձանագրությունների ստորագրումով բավական լուրջ հաջողության են հասել, այսօր հնարավորություն ունեն այդ հաջողությունը զարգացնելու՝ ժամանակ ձգելու միջոցով,- նշել է Ա. Մելիքյանը՝ ավելացնելով, որ հայ-թուրքական արձանագրությունները լավագուն դեպքում հարաբերություններ հաստատելու հախուռն փորձ էին, ինչը հանգեցրել է իրար նկատմամբ կողմերի ունեցած շատ ավելի թշնամական հռետորության, քան մինչ այդ կար.
-Առանց երաշխավորված արդյունքի գործընթաց սկսելն անիմաստ էր ու վտանգավոր։ Եվ մենք այսօր այդ գործընթացի նախաձեռնման պտուղներն ենք ճաշակում ու դեռ չգիտեմ՝ ի՞նչ պտուղների կարող ենք մենք հասնել մոտ ապագայում։
Ա. Մելիքյանը նաև կարծում է, որ այսօր ԱՄՆ-ը Թուրքիային իրենից վանելու քաղաքականություն է վարում, և Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կարող է է՛լ ավելի արագացնել այդ տարանջատման գործընթացը։ Դա էլ իր հերթին, ըստ ԼՂՀ ԱԳ նախկին նախարարի, կարող է հանգեցնել ռուս-թուրքական ռազմավարական մերձեցման և դրա հետևանքով ԼՂ-ում հայկական կողմի տարածքային կորուստների։

7or.am