Լրահոս

26.09.2018 11:19


Գեղարքունիքում բախվել են Нива-ն ու ВАЗ 2110-ը. բանկի կառավարիչը տեղափոխվել է հիվանդանոց

Գեղարքունիքում բախվել են Нива-ն ու ВАЗ 2110-ը. բանկի կառավարիչը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 37-ամյա Արամ Սահակյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 747 ՏԼ 01 համարանիշի և Գավառի բնակիչ՝ 30-ամյա Արիստակես Մարտիրոսյանի վարած ВАЗ 2110 մակնիշի 35 GD 895 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Нива-ի վարորդ Ա. Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Нива-ի վարորդ Ա. Սահակյանն աշխատում է «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ« ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը