Նիկոլ Փաշինյանի փաստաբանների վերաքննիչ բողոքը մերժվել է
Վերաքննիչ դատարանում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի փաստաբանների վերաքննիչ բողոքի քննությունը: Դատավորը մերժեց փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի միջնորդությունը։ Այն վերաբերում էր դատավորի ինքնաբացարկին։
Դրան հաջորդել է ինքնաբացարկի վերաբերյալ Լուսինե Սահակյանի երկրորդ միջնորդությունը հետևյալ հիմնավորմամբ՝ դատարանը խախտել է օրենքը, մասնավորապես դատավարության կարգը սահմանելու վերաբերյալ: Դատարանը կրկին անցել է խորհրդակցական սենյակ, որոշում կայացնելու այս միջնորդության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մեղադրող կողմը ևս բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան, պահանջելով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնել նաև քր.օր.-ի 316 հոդվածի՝ 1-ին մասով՝ «Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ»։