Լրահոս

08.12.2010 12:19


Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմաբազանե՞ր կան

Թրքական «Գալաթասարայ» համալսարանի արտաքին հարաբերությունների փորձագետ Հասան Քոնին «Today's Zaman» պարբերականին տված  հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանը Լեռնային ղարաբաղում շատ ռազմաբազաներ ունի, ինչը նրան հնարավորություն է տալիս կառավարել ամբողջ Կովկասյան տարածաշրջանը։

Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ Ռուսաստանը նաև Հայաստանի վաղեմի դաշնակիցն է։ Քոնին ընդգծել է, թե ԱՄՆ-ի հայկական լոբբին, հայկական հարցի հետ կապված, այդ երկրին Թուրքիայի դեմ թշնամաբար է տրամադրում։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը