Ռուբեն Եգանյան. «Այսօրվա մայրական սերունդն իրեն կիսով չափ է վերարտադրում»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության վիճվարչության պետ ԿարինեԿույումջյանը, ներկայացնելով 2009թ. տվյալները, նշել է, որ նախորդ տարի հանրապետությունում ծնվել է 44. 466 երեխա՝ 1000 բնակչի հաշվով ծնվել է 13.7 երեխա: Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում արձանագրվել է բնական հավելաճ՝ ծնելության ցուցանիշը 13.7 պրոմիլ է, իսկ մահացության ցուցանիշը՝ 8.8։ Փաստն այս նշեց նաև ասուլիսին մասնակցող ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը։ Սակայն, ըստ նրա, դա դեռ ոչինչ չի նշանակում։ «Այսօր վերարտադրական տարիքում գտնվող մեկ զույգի վերարտադրման ցուցանիշը կազմում է 1.4, մինչդեռ 70-80-ական թվականներին յուրաքանչյուր զույգ միջինում ունենում էր երեք երեխա՝ ապահովելով 2.6 : Հաշվի առնելով մի քանի ժողովրդագրական ցուցանիշներ, մենք ունենք նեղացող բնական վերարտադրություն: Այսօրվա մայրական սերունդն իրեն կիսով չափ է վերարտադրում»,-ասել է ժողովրդագրագետը։
Ռուբեն Եգանյան. «Այսօրվա մայրական սերունդն իրեն կիսով չափ է վերարտադրում»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության վիճվարչության պետ Կարինե Կույումջյանը, ներկայացնելով 2009թ. տվյալները, նշել է, որ նախորդ տարի հանրապետությունում ծնվել է 44. 466 երեխա՝ 1000 բնակչի հաշվով ծնվել է 13.7 երեխա: Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում արձանագրվել է բնական հավելաճ՝ ծնելության ցուցանիշը 13.7 պրոմիլ է, իսկ մահացության ցուցանիշը՝ 8.8։ Փաստն այս նշեց նաև ասուլիսին մասնակցող ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը։ Սակայն, ըստ նրա, դա դեռ ոչինչ չի նշանակում։ «Այսօր վերարտադրական տարիքում գտնվող մեկ զույգի վերարտադրման ցուցանիշը կազմում է 1.4, մինչդեռ 70-80-ական թվականներին յուրաքանչյուր զույգ միջինում ունենում էր երեք երեխա՝ ապահովելով 2.6 : Հաշվի առնելով մի քանի ժողովրդագրական ցուցանիշներ, մենք ունենք նեղացող բնական վերարտադրություն: Այսօրվա մայրական սերունդն իրեն կիսով չափ է վերարտադրում»,-ասել է ժողովրդագրագետը։