-Այդ ողջամիտ ժամկետը չի կարող ձգվել տարիներով, այլ մինչև ապրիլի 24-ը պետք է կոնկրետ դրևորումներ լինեն այդ հարցում,-այսօր հրավիրված ասուլիսում լրագրողներին ասել է ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը՝ նշելով, որ եթե Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու մտադրություն ունի, ապա հենց իր համար ավելի նպատակահարմար է դա անել մինչև ապրիլի 24-ը։
-Ինչ վերաբերում է պատժելուն, մենք, իհարկե, թուքրերին չենք կարող պատժել, որովհետև Թուրքիան շատ ավելի հզոր, մեծ պետություն է,- ավելացրել է Ռ. Պետորսյանը։-Ֆիզիկական կամ ռազմական առումով մենք Թուրքիային պատժել չենք կարող, բայց Թուրքիան բարոյապես խիստ կտուժի, այնուհետև Հայաստանն ավելի մեծ թափով կշարունակի Ցեղասպանության ճանաչման հետապնդումը, Թուրքիան կտուժի նաև տնտեսապես, եթե սահմանը չբացի։ Եվ ամենակարևորը, միջազգային հանրության աչքում Թուրքիան կհեղինակազրկվի՝ որպես ոչ հետևողական արտաքին քաղաքականություն վարող, որպես մի բան ասող, մեկ այլ բան անող պետություն։
ՀՀԿ պատգամավոր. «Մենք Թուրքիային պատժել չենք կարող»

7or.am