Լրահոս

24.09.2018 20:37


«Դեպո»-ի տարածքում օձ են բռնել

«Դեպո»-ի տարածքում օձ են բռնել

Սեպտեմբերի 24-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 32 հասցեում՝ երկաթգծի «Դեպո»-ի տարածքում, օձ են բռնել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահնօձ տեսակի օձը տեղափոխել են անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը