Քաղաքագետ. «Ֆուտբոլային դիվանագիտությունը սեպ խրեց Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում»
Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը անդրադառնալով նախաձեռնողական դիվանագիտական քաղաքականությանը'ասել է.
-Կարծում եմ, որ Հայաստանը նախաձեռնություններում պետք է ի վիճակի լինի հանդես գալ ինչ-որ նախաձեռնություններով։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դա ոչ այնքան Հայաստանի նախաձեռնությո՛ւնն է եղել, այլ ճիշտ հաշվարկ, թե ինչ պետք է անել տվյալ պահին։ Եթե գերտերություններին պետք էր, որ դա կոչվեր Հայաստանի նախաձեռնություն, միգուցե այն ընդունելի է մեզ համար։
Պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ի՞նչ տվեց Հայաստանին ֆուտբոլային դիվանագիտությունը, Ս. Զոլյանը թվարկել է իր տարբերակները.
-Հայաստանն այսօր միջազգային քաղաքականության բավական լուրջ գործոն է, և այդ գործոնի արժեքն անհամեմատ ավելի մեծ է միջազգային ասպարեզում, քան Հայաստանի ռեսուրսներն են։ Երկրորդ, դա հնարավորություն տվեց արցախյան խնդիրը տարանջատելու տարածաշրջանային խնդիրներից։ Դա սեպ խրեց Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում։ Դա միջազգային հանրությանը նորից ստիպեց ընդունել, որ Ցեղասպանությունը պատմական փաստ է, և դրա ժխտումը կամ անտեսումը հնարավոր է միայն ինչ-ինչ քաղաքական պատճառներից ելնելով։

7or.am