ՀՀԿ պատգամավոր. «ՀԱԿ–ը վաղուց է կորցրել իր հեղինակությունը»
ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն այսօր «Հայելի» ակումբում հայտարարել է, թե ՀՀԿ-ի կարծիքով՝ ՀՀ-ում արտահերթ ընտրություններ չեն կարող լինել, և դրանց կարիքն էլ չկա։
-Ես արտահերթ ընտրությունները հնարավոր չեմ համարում, որովհետև դրանք տեղի են ունենում Սահմանադրության մեջ նշված որոշակի դեպքերում։ Արտահերթ ընտրությունների այդպիսի հիմքեր այսօր չկան,-ասել է Ռ. Պետրոսյանը։-ՀԱԿ-ը վաղուց է կորցրել իր հեղինակությունը կամ ժողովրդին իր շուրջը համախմբելու հնարավորությունները։ Այժմ ՀԱԿ-ը ցանկանում է նորից հարցեր բարձրացնել, որոնք կհետաքրքրեն ժողովրդին, և մարդիկ կգնան հանրահավաքների ու ցույցերի և այլն։ Թե որքանո՞վ դա նրան կհաջողվի, ցույց կտա պրակտիկան։ Կարծում եմ, որ ՀԱԿ-ը չի կարող այնպիսի գործողություններ կատարել, որոնք հանգեցնեն արտահերթ ընտրությունների կամ իշխանափոխության։ Դա բացառվա՛ծ է։
Ինչ վերաբերում է 2008թ. կեղծված նախագահական ընտրությունների հարցին, ապա Ռ. Պետրոսյանն այն հնացած է համարում.
-Ես չեմ ասում, որ չեն եղել կեղծիքներ կամ խախտումներ, անպայման եղել են, բայց վերջին հաշվով արձանագրվել է, որ այդ խախատումներն էական նշանակություն չեն ունեցել նախագահի ընտրության վրա, և որոշ մարդիկ էլ արդեն պատասխանատվության են ենթարկվել ընտրությունների կեղծիքների համար։ Եվ այսօր նորից անընդհատ այդ հարցը կրկնելը նաև ՀԱԿ-ի կողմից համարում եմ ոչ տեղին։

7or.am