Լրահոս

24.09.2018 14:39


Բաղրամյան գյուղում «Mercedes»-ը բախվել է ծառին․ կա տուժած

Բաղրամյան գյուղում «Mercedes»-ը բախվել է ծառին․ կա տուժած

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան գյուղի Արտաշատյան խճուղու և Չարենցի փողոցի խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Վարորդը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային, այնուհետև հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը