Լրահոս

03.03.2010 12:49


Արման Մելիքյան. «Ա՛յս պայմաններում արտահերթ ընտրություններն է՛լ ավելի կարող են խորացնել ճգնաժամը և բևեռացնել հասարակությանը»

Արման Մելիքյան. «Ա՛յս պայմաններում արտահերթ ընտրություններն է՛լ ավելի կարող են խորացնել ճգնաժամը և բևեռացնել հասարակությանը»

Լեռնային Ղարաբաղի Հանարապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Հայ ազգային կոնգրեսի մատնանշած հիմնավորումները (կեղծված նախագահական ընտրություններ և դրա հետևանքով խորացած ճգնաժամ) կարող են տիրող անարդարությունների համապատկերում հասարակության շրջանում մթնոլորտը շիկացնել և արտահերթ ընտրությունների հասցնել։

-Եթե համարժեք առաջնորդ լինի, եթե համարժեք ծրագիր լինի, ես չեմ բացառում այդ հնարավորությունը։ Թեև ա՛յս պայմաններում արտահերթ ընտրություններն է՛լ ավելի կարող են խորացնել ճգնաժամը և բևեռացնել հասարակությանը, որովհետև այս բևեռներից յուրաքանչյուրը փաստացի մերժողական վերաբերմունք է դրսևորում իր հակառակորդի հանդեպ և փորձում է միաբևեռ Հայաստան ձևավորել,-«Հայելի» ակումբում «7օր»-ի հարցին ի պատասխան ասել է Ա. Մելիքյանը՝ հավելելով, թե իշխանության վարած այսօրվա քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ ՀԱԿ-ն իր ծրագրում հաջողության հասնի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը