Լրահոս

03.03.2010 12:30


ԼՂՀ նախկին ԱԳ նախարար. «Ես չեմ բացառում, որ կարող են նաև հրահրվել լոկալ բախումներ»

ԼՂՀ նախկին ԱԳ նախարար. «Ես չեմ բացառում, որ կարող են նաև հրահրվել լոկալ բախումներ»

Լեռնային Ղարաբաղի Հանարապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Հայելի» ակումբում «7օր»-ի հարցին ի պատասխան ասել է, որ արցախյան պատերազմի վերսկսման հավանականությունն  այս բոլոր տարիներին էլ մեծ է եղել։

-Մենք չպետք է պատերազմից վախենանք։ Մեր պարտավորությունն  է քաղաքական, դիվանագիտական միջոցներով կանխել պատերազմը, բայց, ինչ խոսք, ընդհանուր առմամբ այսօր աշխարհում բավական լուրջ սրվում են գլոբալ քաղաքական գործընթացները։ Այն, ինչ տեղի է ունենում մեզ մոտ այդ գործընթացների համատեքստում է և հատկապես՝ «ֆուտբոլային» դիվանագիտության, այդ նոր գործընթացների դրսևորումներից մեկի իսկապես տապալումը կարող է տարածաշրջանում նոր իրավիճակ ստեղծել և սրել հարաբերությունները։ Ես չեմ բացառում, որ կարող են նաև հրահրվել լոկալ բախումներ,-ասել է Ա. Մելիքյանը։

Նույն ակումբում նրա հետ բանավեճի հրավիրված ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն էլ, անդրադառնալով վերջին շրջանում շփման գծում հրադադարի խախտման դեպքերի ավելացման մասին խոսակցություններին՝ ասել է, թե հրադադարի խախտումները միշտ էլ եղել են, սակայն նախորդ տարիների համեմատ 2009թ. դրանց թիվը պակասել է։

-Մի երկու տարի առաջ շատ էին հրադադարի խախատումները, և շատ ավելի մարդիկ էին զոհվում, քան այս մեկ տարվա ընթացքում, երբ մենք արձանագրությունների հարցն ենք քննարկում,-նշել է ՀՀԿ պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը