Լրահոս

23.09.2018 13:24


Սանահին կայարանի մոտ ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Սանահին կայարանի մոտ ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Սեպտեմբերի 23-ին, ժամը 09:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է «Toyota Voxy» մակնիշի ավտոմեքենա (վարորդը՝ Ս. Ե., 1966 թ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:28-ին, մարվել՝ 10:47-ին:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը