Լրահոս

03.03.2010 12:01


ԵՀՄՖ-ը Բարակ Օբամայից ակնկալում է ցեղասպանության բանաձևի հաստատումը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ  Գրիգորյանի նամակը ուղղված ԱՄՆ-ի կոնգրեսականներին ստացել է դրական արձագանք մի շարք սենատորների և կոնգրեսականների կողմից: Վերլուծելով ԵՀՄՖ-ի անունով արդեն ստացված պատասխանները կարելի է գալ այն եզրակացության, որ մարտի 4-ի  ԱՄՆ Կոնգրեսի  Արտաքին գործերի  կոմիտեում քննարկումները տալու են դրական արդյունք, և Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվելու է Կոնգրեսի Արտաքին գործերի կոմիտեի կողմից: Ավելին, ամենայն հավանականությամբ թուրքական իշխանությունների կողմից կատարված հակաքայլերը ապարդյուն են անցնելու, և Հայոց ցեղասպանության բանաձևի հաստատումը ունենալու է շարունակություն:

Այսպես, Հյուսիասային Կառոլինայի նահանգի կողմից սենատոր տիկին Քեյ Ռ. Հագանը /Kay R. Hagan/ ԵՀՄՖ-ի պատասխան նամակում նշում է. «...խոստանում եմ Ձեր /ԵՀՄՖ-ի/ հայտարարությունը ներկայացնել, երբ ցեղասպանության բանաձևը կքննարկվի ԱՄՆ մեծ Սենատում: Այս բանաձևը կոչ է ԱՄՆ կառավարությանը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»: Իսկ  սենատոր Բարբարա Բոքսերը  /Barbara Boxer, Կալիֆորնիա նահանգ/ գրում է. «Հարգելի պարոն Գրիգորյան, շնորհակալություն Հայոց ցեղասպանության հարցով ինձ դիմելու համար: Կոնգրեսում աշխատելու ողջ ընթացքում ես արել եմ ամեն ինչ 1915-1923թթ.-ին կատարվածը ցեղասպանություն կոչելու համար: Միշտ սատարել եմ 316 բանաձևը, որը դիմում է ԱՄՆ նախագահին' հորդորելով ընդունելու, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ որպես կատարված պատմական փաստ, Հայոց ցեղասպանությունը: Ուզում եմ, որ Դուք վստահ լինեք, որ ես կաշխատեմ ու կանեմ ամեն ինչ այս կարևոր բանաձևի զարգացման շուրջ: Կրկին շնորհակալություն ինձ դիմելու համար: Խնդրում եմ իմացեք, որ ես միշտ  շարունակելու եմ Հայոց ցեղասպանության բանաձևի պաշտոնական հաստատման սատարումը, այքան ժամանակ, որքան կլինեմ ԱՄՆ-ի սենատոր»:

Համանման պատասխաններ մեր նամակին ստացել ենք նաև սենատոր Յոզեֆ Լիբերմանից /Joseph Leaberman, Կոնեկտիկուտ նահանգ/, սենատոր Ալ Ֆրանկենից /Al Franken, Մինեսոպա նահանգ/, սենատոր Ջոն Կորնինից /John Cornyn/, սենատոր Լինդսեյ Գրահամից /Lindsey Graham/  և այլոց կողմից:

ԵՀՄՖ-ի նախագահը պատրաստվում է  ԵՀՄՖ-ի խորհրդի անցյալ տարվա նամակը, ստորագրված Եվրոպայի նշանավոր անհատների կողմից, /այդ թվում Մարիոս Գարոյան, Շառլ Ազնավուր, Սերգեյ Խաչատրյան, Արթուր Աբրահամ և այլոք/ ևս մեկ անգամ ուղղել ԱՄՆ-ի նախագահ պարոն Բարակ Օբամային' նրանից ակնկալելով ցեղասպանության բանաձևի հաստատումը:

Այս խորագրի վերջին նյութերը