Լրահոս

22.09.2018 09:41


Երևանում բախվել են Opel-ները. կան վիրավորներ

Երևանում բախվել են Opel-ները. կան վիրավորներ

Սեպտեմբերի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 26-ամյա Ալբերտ Վարդանյանի վարած Opel Astra Sports մակնիշի 51 LA 005 համարանիշի և Opel մակնիշի 34 TC 467 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Ոստիկանութունը պարզում է մյուս Opel-ի, որը շահագործվում է որպես տաքսի, վարորդի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է տաքսու վարորդը, ով փորձել է շրջադարձ կատարել և իր ճանապարհով ընթացող մյուս Opel-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ և նրան ու վիրավոր ուղևորին առաջինը օգնության է հասել Opel-ի վարորդ Ա. Վարդանյանը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը