Գորբաչովը՝ Ղարաբաղի մասին. «Ես չգիտեմ, թե ինչ կարելի է այնտեղ անել»
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն ուղիղ կապով «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի հակամրտությանը վերաբերող հարցերին խուսափել է հստակ պատասխաններ տալ։ «Ես չգիտեմ, թե ինչ կարելի է այնտեղ անել։ Խնդիրներ պատերազմից առաջ և հետո միշտ էլ առաջացել են։ Ղարաբաղյան հիմնախնդիրը շատ հին և շատ բարդ է։ Ժամանակին Հայաստանն ու Ադրբեջանն ինձ մեղադրում էին այս կամ այն կողմին աջակցելու համար։ Սակայն դա այդպես չի եղել։ Ես միշտ ասել եմ, որ ազգային հողի վրա նման հակամարտությունները չեն կարող լուծվել, եթե կողմերից մեկը չլինի հաղթող, մյուսը՝ պարտվող։ Երկու կողմերն էլ պետք է գտնեն համաձայնության եզրեր։ Միգուցե, երբ լինի միասնական Եվրոպա, այդ հանգույցը կտրելն ավելի հեշտ կլինի»,-ասել է ԽՍՀՄ նախկին նախագահը։